ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. ինտիմ
«Վիագրան» չի կարող օգնել բոլոր տղամարդկանց. գիտնականներ. 1in.am
Մի քանի հազար բրիտանացիների կյանքին հետևելով, գիտնականները եկել են այն եզրահանգման, որ «Վիագրան», ինչպես նաև այլ դեղորայքներ օգնում են պայքարել իմպոտենցիայի դեմ ոչ բոլոր տղամարդկանց, իսկ այդ մասին արտադրողները պետք է գրեն դեղորայքի գովազդում ու նկարագրության մեջ, գրում է International Journal of Impotence Research ամսագիրը:
Բացի այդ, պազվել է, որ այս դեղորայքն օգտագործող տղամարդիկ հաճախ տառապում են արյան բարձր ճնշմամբ կամ շաքարախտով, հայտարարում են Մանչեսթերի համալսարանի գիտնականները՝ նշելով, որ բժիշկները պետք է ավելի մանրամասն հիվանդներին բացատրեն դեղորայքի կողմնակի ազդեցությունների մասին:
Գիտնականների խումբը պարզել է, որ դեղորայքն ամենակարող չէ, և չի օգնում մեծ թվով հիվանդների:
Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ, չնայած սեռական օրգանների աշխատանքի բարելավման, «Վիագրա» օգտագործող տղամարդկանց 20%-ը բավարարված չեն եղել իրենց սեռական կյանքով, օրգազմի հետ կապված խնդիրներ են ունեցել և նույնիսկ հայտնել են, որ զուգընկերուհու հետ հարաբերությունները վատացել են:
Այս բացահայտումը խոսում է այն մասին, որ «Վիագրան» չի հանում հոգեբանական խնդիրները, որոնք իր մեջ կրում է իմպոտենցիան: Այդ պատճառով էլ սեքսոլոգները պետք է ո՛չ միայն դեղորայք նշանակեն, այլև հիվանդին հոգեբանական աջակցություն առաջարկեն:
Կարդացեք նաև
Շվեդական Lelo ընկերությունը ստեղծել է «ապագայի պահպանակներ», որոնք մի քանի անգամ ամուր են ավանդականից: Այս մասին հայտնում է Tech Insider-ը: Ընկերության հիմնադիր Ֆիլիպ Սեդիքի խոսքով՝ չնայած հեղափոխական...
Մարդու սպերմատոզոիդներն ավելի արագ են ընթանում եւ ավելի լավ են պահպանում իրենց ուղղությունն ամուր մակերեւույթի վրա, որի բացակայության դեպքում նրանց արագությունը նվազում է։ Տվյալ երեւույթը կարող է փակ...
Ուսանողուհին Նյու Յորքից՝ Միշել Չուն, նոր ցողացիր-պահպանակ է ստեղծել, որը դուր կգա շատ տղամարդկանց, քանի որ այս պահպանակը, ի տարբերություն...
Վիրջինիայի համալսարանի ամերիկյան գիտնականներն աշխատում են տղամարդկանց համար նախատեսված ներքին ընդունման առաջին հակաբեղմնավորիչների...
Գիտնականները հետազոտել են սեռական զսպվածության հետևանքները մարդու վրա: Ավելին, հետազոտության արդյունքերը տարբեր են եղել կանանց և տղամարդկանց մոտ: Եթե ինտիմ կյանքի...
University of Wollongong համալսարանի ավստրալիական գիտնականները նոր հեղափոխական պահպանակ են ստեղծել: Նոր նմուշի պահպանակներն օժտված են այնպիսի ֆունկցիաներով, ինչպիսին են քսուկի ավտոմատ հավասարաչափ...
Շագանակագեղձի քաղցկեղի բուժումից հետո տղամարդիկ հաճախ են բախվում էրեկտիլ դիսֆունկցիայի խնդրի հետ: Որոշ մարդկանց մոտ խնդիրը լուծվում է ինքնուրույն, իսկ մյուսներին կարող է օգնել ռեգեներատիվ...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYCTLm48' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403